Рейтинг@Mail.ru
USD
378.26
EUR
446.88
RUB
4.9259
GEL
140.65
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ԱՄՆ-ն 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդմանը

12.03.2024, 09:52
Միացյալ Նահանգները ցանկանում է 52 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդման համար
ԱՄՆ-ն 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդմանը
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի․/ԱՌԿԱ/․ Միացյալ Նահանգները ցանկանում է 52 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդման համար: Այդ մասին հայտնել են ԱՄՆ պետդեպից, հաղորդում է «Առաջին լրատվականը»։

«Հայաստանի հարցով` բյուջեն ենթադրում է 52 միլիոն դոլար»,- լրագրողներին հայտնել է պետքարտուղարության ներկայացուցիչը` պատասխանելով Հայաստանում տնտեսության ու ժողովրդավարության ամրապնդմանն նպատակով նախատեսված գումարի չափի մասին հարցին:-0-