Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

ԱՄՆ Պետդեպ. ԱՄՆ-ն կողմ է ԼՂ միջազգային առաքելություն ուղարկելուն և ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ

26.09.2023, 11:46
ԱՄՆ-ն հավատացած է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակով պայմանավորված՝ տարածաշրջանում պետք է տեղակայվի միջազգային առաքելություն, որը կապահովի տեղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը
ԱՄՆ Պետդեպ. ԱՄՆ-ն կողմ է ԼՂ միջազգային առաքելություն ուղարկելուն և ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ԱՄՆ-ն հավատացած է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակով պայմանավորված՝ տարածաշրջանում պետք է տեղակայվի միջազգային առաքելություն, որը կապահովի տեղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով նման միջազգային մոնիթորինգային առաքելություն տեղակայելու մասին Հայաստանի կոչերի վերաբերյալ հարցին:

«Մենք իսկապես հավատացած ենք, որ պետք է լինի միջազգային առաքելություն՝ ապահովելու թափանցիկություն, հավաստիք և վստահություն Լեռնային Ղարաբաղի բնակիչներին և միջազգային հանրությանը, որ նրանց իրավունքները և անվտանգությունը կպաշտպանվեն՝ Ադրբեջանի հրապարակային հայտարարություններին համապատասխան», - նշել է պաշտոնյան:

Միլլերը հավելել է, որ այդ թեմայի շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում:

«Մենք որոշ ժամանակ է՝ նման առաքելություն տեղակայելու կոչեր ենք հնչեցնում և աշխատում ենք մեր դաշնակիցների ու գործընկերների հետ դրա իրականացման ուղղությամբ», - հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:–0–