Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
433.76
RUB
4.6501
GEL
139.96
2026 թ. մարտի 31, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

ԱԽ քարտուղարը քննարկել է հայ–ադրբեջանական հարաբերություններն ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդականի հետ

08.01.2024, 14:14
ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդականը Երևանում է, հանդիպել է ԱԽ քարտուղարի հետ
ԱԽ քարտուղարը քննարկել է հայ–ադրբեջանական հարաբերություններն ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդականի հետ
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հունվարի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյի հետ, հաղորդում է Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը և անդրադարձել վերջին շրջանում տեղի ունեցած բանակցություններին ու դրանց շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Գրիգորյանը մեկ անգամ ևս վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը տարածաշրջանում հաստատելու երկարատև և համապարփակ խաղաղություն:–0–