Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
0

ԱԽ քարտուղարը ԱՄՆ խորհրդականի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացումը՝ էներգետիկայի, տնտեսության և ժողովրդավարության շրջանակներում

07.07.2023, 11:08
ուլիսի 6-ին Սպիտակ տանը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ
ԱԽ քարտուղարը ԱՄՆ խորհրդականի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացումը՝ էներգետիկայի, տնտեսության և ժողովրդավարության շրջանակներում
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./ԱՌԿԱ/. Հուլիսի 6-ին Սպիտակ տանը հանդիպել եմ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:

Այս մասին հայտնում է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Facebook-յան իր էջում։

Քննարկվել են տարածաշրջանային և ավելի լայն արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու մարտահրավերները:

«Այս համատեքստում զրուցակցիս եմ ներկայացրել հայկական կողմի մոտեցումները մի շարք կարևոր ուղղություններով: Խոսել ենք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ՝ մասնավորապես, շեշտել ենք երկկողմ համագործակցության զարգացումը՝ էներգետիկայի, տնտեսության և ժողովրդավարության շրջանակներում», - նշել է Գրիգորյանը։-0-