Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

ԱԽ քարտուղար. Հայաստանն աշխատում է Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսության մեխանիզմի ստեղծման շուրջ

14.02.2023, 15:58
Նրա խոսքով, այդ մեխանիզմը կարող է արտացոլվել խաղաղության պայմանագրում, որի շուրջ ընթանում են բանակցություննեը։ Նա նաև նշեց, որ հնարավոր են նաև այլ ձևաչափեր
ԱԽ քարտուղար. Հայաստանն աշխատում է Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսության մեխանիզմի ստեղծման շուրջ
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./ԱՌԿԱ/. Հայաստանն աշխատում է Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսության մեխանիզմի ստեղծման շուրջ։ Այս մասին երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հայաստանը կողմ է, որպեսզի միջազգային տեսանելի մեխանիզմի շրջանակում տեղի ունենան քննարկումներ Ստեփանակերտի և Բաքվի միջև։ Հայաստանը շարունակում է աշխատել միջազգային գործընկերների հետ, որպեսզի այդ մեխանիզմը կայանա», – ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով, այդ մեխանիզմը կարող է արտացոլվել խաղաղության պայմանագրում, որի շուրջ ընթանում են բանակցություննեը։ Նա նաև նշեց, որ հնարավոր են նաև այլ ձևաչափեր։–0–