Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-5

ԱԺ նախագահը մեկնաբանել է ՍԴ նախագահի հրաժարականի հնարավորությունը

28.06.2019, 21:04
ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ նամակ է ստացել Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանից, որում խոսվում է երկրում ստեղծված սահմանադրական ճգնաժամի մասին։
ԱԺ նախագահը մեկնաբանել է ՍԴ նախագահի հրաժարականի հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./ԱՌԿԱ/. ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանն ուրբաթ լրագրողներին հայտարարեց, որ նամակ է ստացել Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանից, որում խոսվում է երկրում ստեղծված սահմանադրական ճգնաժամի մասին։

Ավելի վաղ հայկական ԶԼՄ–ները հայտնում էին, որ Գրիգորյանը նամակ է ուղղել կառավարությանը, խորհրդարանին, նախագահին, Սահմանադրական դատարանի նախագահին և անդամներին, որում նշում է, որ Հայաստանում ստեղծվել է սահմանադրական ճգնաժամ։ Վարչապետի մամուլի քարտուղարը հաստատել է, որ նման նամակ ստացվել է, և այն ուսումնասիրվում է։

«Մտադիր եմ այդ նամակն ուղղել բոլոր պատգամավորներին։ Կարծում եմ` շատ բան կա քննարկելու, և դրա համար կա առիթ։ Հնարավոր է` մենք խոսում ենք ճգնաժամի մասին և պետք է հասկանանք, որ խոսքը Հայաստանի իրավական անվտանգության մասին է», – նշեց ԱԺ խոսնակը։

Նա դրական համարեց այն, որ նամակն ուղղվելու է վերը նշված բոլոր ատյաններին, «քանի որ նման ճգնաժամերից պետություններն ու ժողովուրդները դուրս են գալիս լայն քննարկումների և համախոհության միջոցով»։

Միրզոյանը նաև ընդգծեց, որ հասարակությունը չի վստահում Սահմանադրական դատարանին, և դա նորություն չէ։ Նա նաև նշեց, որ չնայած Գրիգորյանին մեղադրում են օրենքները տառացի մեկնաբանելու մեջ (մասնավորապես ՍԴ–ում Գրիգորյանի նախագահության հարցում. խմբգր.), այդուհանդերձ կան նաև բովանդակային բնույթի շատ հարցեր։

Հարցին՝ արդյո՞ք խնդիր է դրված փոխել ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանին, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Հրայր Թովմասյանին փոխելու խնդիր տեսականորեն դրված լինել չի կարող, որովհետև որևէ մեկը՝ լինի դա ԱԺ-ն, ՀՀ նախագահը, կառավարությունը, թե վարչապետը, այդպիսի իրավասությամբ, լիազորությունով օժտված չէ»:–0–