Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-7

ԱԻ նախարարը հրաժարական է ներկայացրել

17.11.2020, 21:07
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրաժարական է տվել
ԱԻ նախարարը հրաժարական է ներկայացրել
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Այս տեղեկությունը «ԱՌԿԱ» գործակալությանը հաստատեց ԱԻՆ մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանը։

Նշենք, որ նախօրեին` նոյեմբերի 16–ին, ՀՀ նախագահը Զոհրաբ Մնացականյանին ազատել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնից, ինչն արվել է վարչապետի առաջարկով։ Փաշինյանը նույն օրն ԱԺ–ում արտահերթ նիստի ժամանակ հայտարարել էր, որ որոշել է պաշտոնից ազատել Մնացականյանին։ Նույն օր Մնացականյանը պաշտոնից ազատվելու դիմում էր ներկայացրել։

Այսօր ՀՀ վարչապետի հրամանագրով, պաշտոնից ազատվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։

Ցոլակյանը նշանակվել է ԱԻ նախարարի պաշտոնում 2018թ.–ի հոկտեմբերի 4–ին։–0–