Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

ԱՀ նախագահի խոսնակը հերքել է Հադրութը գրավելու մասին Ալիևի հայտարարությունները

09.10.2020, 20:18
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հերքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, թե նրանք իբր գրավել են Հադրութը
ԱՀ նախագահի խոսնակը հերքել է Հադրութը գրավելու մասին Ալիևի հայտարարությունները
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հերքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, թե նրանք իբր գրավել են Հադրութը։

«Իլհամ Ալիևի հերթական ցննդաբանությունը, թե իբրև Հադրութը գրավել են, իրականությունից հեռու է այնքան, որքան ադրբեջանական ահաբեկված զորքը Հադրութից: Այսինքն տասնյակ կիելոմետրեր», – գրել է Պողոսյանը Facebook–յան իր էջում:



Հերքումով է հանդես եկել նաև ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ես հենց հիմա Հադրութում եմ և չգիտես ինչու մենակ հայերի եմ տեսնում», – գրել է Հովհաննիսյանը Facebook–յան իր էջում։–0–