Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

ԱԳ նախարարը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի շուրջ ՀՀ–ի և Ադրբեջանի միջև բանակցությունների հետ կապված հարցեր (ՎԻԴԵՈ)

18.04.2022, 14:10
Այսօր Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին. ՎԻԴԵՈ
ԱԳ նախարարը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի շուրջ ՀՀ–ի և Ադրբեջանի միջև բանակցությունների հետ կապված հարցեր (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./ԱՌԿԱ/. Ապրիլի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: 

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ: Այդ համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական դերը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Կարևորվել է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը: 

Արարատ Միրզոյանը Էնդրյու Շոֆերին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Կողմերը մանրամասն քննարկել են 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները` մասնավորապես հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման և հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հարցերը։-0-