Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+2

ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանն ազատվել է պաշտոնից

08.10.2020, 13:37
ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանն ազատվել է պաշտոնից
ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանն ազատվել է պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հինգշաբթի պաշտոնից ազատել է ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանին։ 

Նախագահի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։ 

Նախագահի մեկ այլ հրամանագրով, ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող է նշանակվել Միքայել Համբարձումյանը։ 

Նման որոշման պատճառները չեն նշվում։

Արգիշտի Քյարամյանն ԱԱԾ տնօրեն էր նշանակվել ՀՀ նախագահի 2020թ.–ի հունիսի 8–ի հրամանագրով։–0–