Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Չնայած հայտնի խնդիրներին՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև շարունակվում է ռիթմիկ և բազմակողմանի երկխոսությունը. Գալուզին

29.11.2024, 15:04
ՌԴ փոխարտգործնախարարը հայտնել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ  արդյունավետ շփումներ է ակնկալում
Չնայած հայտնի խնդիրներին՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև շարունակվում է ռիթմիկ և բազմակողմանի երկխոսությունը. Գալուզին

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Մոսկվան ակնկալում է ամենաբարձր մակարդակով արդյունավետ շփումներ Երևանի հետ՝ Մոսկվայում ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում անցկացվող միջոցառումների շրջանակում։ Այս մասին «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հանրային ֆորումի ժամանակ ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, գրում է ТАСС-ը։

«Մենք մեր ղեկավարների արդյունավետ շփումներ ենք ակնկալում Մոսկվայում ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի միջև առաջիկա դեկտեմբերյան իրադարձությունների շրջանակում»,- ասել է նա։

Գալուզինի խոսքերով՝ չնայած առկա հայտնի խնդիրներին՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև շարունակվում է ռիթմիկ և բազմակողմանի երկխոսությունը։