Рейтинг@Mail.ru
USD
377.18
EUR
434.13
RUB
4.6285
GEL
139.84
2026 թ. մարտի 28, շաբաթ
եղանակը
Երևանում
+12

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում. ՀՀ ԱԳՆ

17.10.2024, 20:01
ԱԳ նախարարը կմասնակցի Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպմանը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում՝ մասնակցելու Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպմանը:

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Facebook-յան իր էջում հայտնում է, որ ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստամբուլում Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը։