Рейтинг@Mail.ru
USD
377.32
EUR
437.43
RUB
4.6885
GEL
138.82
2026 թ. մարտի 25, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

Սրբուհի Գալյանն արժանացել է Anticorruption Champions Awards մրցանակին

10.12.2024, 11:04
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն արժանացել է Anticorruption Champions Awards մրցանակին
Սրբուհի Գալյանն արժանացել է Anticorruption Champions Awards մրցանակին

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/. ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն արժանացել է Anticorruption Champions Awards մրցանակին։

Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ մրցանակը նրան հանձնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն Սրբուհի Գալյանին 2024 թվականին ճանաչել է կոռուպցիայի դեմ պայքարի առաջատարներից՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն գործիք կիրառելու համար:

«Շնորհավորում ենք՝ հիշեցնելով, որ Հայաստանում նա առաջին Anticorruption Champions Awards-ի մրցանակակիրն է»,-նշված է հաղորդագրության մեջ։