Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Նաիրա Զոհրաբյանի մասնակցությունն առաջիկա ընտրություններում պառակտումների պատճառ է դարձել

03.08.2018, 11:54
Երևանի ավագանու ընտրությունները «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում պառակտումների պատճառ են դարձել:
Նաիրա Զոհրաբյանի մասնակցությունն առաջիկա ընտրություններում պառակտումների պատճառ է դարձել

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Երևանի ավագանու ընտրությունները «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում պառակտումների պատճառ են դարձել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

ԲՀԿ քաղխորհրդի նիստում որոշվել է՝ ավագանու ցուցակը գլխավորելու է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Երեկ` ուշ երեկոյան, սակայն, ԲՀԿ խմբակցության պատգամավորներից Գևորգ Պետրոսյանը հայտարարություն էր տարածել՝ դժգոհելով կուսակցության որոշման դեմ: Ըստ նրա` ավագանու ցուցակը Նաիրա Զոհրաբյանի կողմից գլխավորելը էապես նվազեցնում է ընտրություններում ԲՀԿ հաջողության հնարավորությունները: Միաժամանակ Պետրոսյանը նշել է, որ եթե Ծառուկյանի ղեկավարած թիմում «առանցքը Նաիրա Զոհրաբյանն է, ես այդտեղ անելիք չունեմ…»: 

«Գ.Պետրոսյանից հավելյալ մեկնաբանություններ ստանալ մեզ չհաջողվեց. հեռախոսն անհասանելի էր, անպատասխան մնացին նաև մեր հաղորդագրությունները: Իսկ Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել`  ասելով. «Իմ կողմից այդ հայտարարությանը որևէ մեկնաբանություն չի լինելու»: Մեզ հայտնի դարձավ, որ Պետրոսյանը երեկ ներկա չի գտնվել ԲՀԿ քաղխորհրդի նիստին, վերջերս նորմալ հարաբերություններ է ունեցել Նաիրա Զոհրաբյանի հետ, թեև ավելի վաղ, երբ Զոհրաբյանը ԲՀԿ նախագահն էր, նրանց մեջ տևական ժամանակ «պատերազմ էր»:, – գրում է թերթը։-0-