Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-6

Հայկական եվրապարտատոմսերը կնպաստեն, որ հանրապետությունում բենչմարկ ձևավորվի արժութային տոկոսադրույքների համար

23.09.2013, 16:34
«ԱՌԿԱ» գործակալությանը զրույցը «EV Consulting» ընկերության ղեկավար գործընկեր Մանուկ Հերգնյանի հետ
Հայկական եվրապարտատոմսերը կնպաստեն, որ հանրապետությունում բենչմարկ ձևավորվի արժութային տոկոսադրույքների համար
«ԱՌԿԱ» գործակալությանը զրույցը «EV Consulting» ընկերության ղեկավար գործընկեր Մանուկ Հերգնյանի հետ

«ԱՌԿԱ». Պարոն Հերգնյան, օրեր առաջ Հայաստանն առաջին անգամ եվրապարտատոմսեր թողարկեց։ Ըստ ձեզ, ի՞նչ անդրադարձ կունենա այդ իրողությունը հայկական տնտեսության վրա։

Մ.Հերգնյան. Միջազգային առևտրային շուկայում սուվերեն պարտատոմսերի մուտքը կարևոր քայլ է ցանկացած զարգացող տնտեսության համար։ Դա հայտ է ավելի լուրջ կարգավիճակի համար։ Հայաստանի համար եվրապարտատոմսերը երկրի ներսում կնպաստեն արտարժույթի տոկոսադրույքների համար իրական բենչմարկի (ուղենիշ) ձևավորմանն ու տատանվող եկամտաբերության դեֆորմացիաների վերացմանը։ Դա եվրապարտատոմսերի առանցքային գործողություններից մեկն է։

Հեռանկարում դրանք նաև ճանապարհ կբացեն կորպորատիվ պարտատոմսերի թողարկման և կորպորատիվ հատվածի ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացման համար։ Մյուս կողմից`հաշվի առնելով, որ տեղական բանկերի ֆոնդավորման միջին կշռված գինը, որի ձևավորման մեջ մեծ ներդրում են կատարում այն միջոցները, որոնք ներգրավվում են միջազգային կառույցներից` մեղմ պայմաններով, կազմում է մոտ 6,5–7 տոկոս։ Դա կարող է միջնաժամկետ հեռանկարում ճնշում գործադրել  տոկոսադրույքների բարձրացման վրա։ Տնտեսության ազդեցության առանցքային գործոն կդառնա նաև այն, թե ինչպես կծախսվեն միջոցները։

«ԱՌԿԱ». ՀՀ ֆինանսների նախարարության համաձայն, եվրապարտատոմսերի առաջին թողարկման ծավալը կազմել է 700 մլն դոլար, մարման ժամկետը` 7 տարի, իսկ եկամտաբերությունը` 6 տոկոս։ Ինչպե՞ս եք գնահատում եվրապարտատոմսերի տեղաբաշխման պայմանները։

Մ.Հերգնյան. Թողարկման ծավալը զգալի է`ավելին է, քան ներքին պետական պարտատոմսերի համախառն ծավալը և ավելի, քան նախկինում հայտարարվել էր։ Ժամկետը, ինչպես ես ենթադրում եմ, ընտրվել է` ելնելով ընդունելի եկամտաբերության հաշվեկշռից և միջազգային շուկայում դրույքների սպասվող բարձրացումից։

Եկամտաբերությունը, իհարկե, ավելի բարձր է, քան այնպիսի միջազգային ֆինանսական կառույցներից, օրինակ` Համաշխարհային բանկից, Զարգացման ասիական բանկից և այլ կառույցներից ներգրավվող միջոցները, սակայն զգալիորեն պակաս է, քան 2008թ.–ին թողարկված Վրաստանի առաջին եվրապարտատոմսերի եկամտաբերությունը (7.5%, մարման ժամկետը`5 տարի) և համեմատելի է 2011թ.–ի թողարկման հետ (6.875%, սակայն մարման ժամկետը` 10 տարի)` Fitch և Moody’s համեմատական վարկանիշների դեպքում։ Բնականաբար, առաջին թողարկման ժամանակ ներդրողները որոշ մրցանակներ են պահանջում։

«ԱՌԿԱ». Հայկական եվրապարտատոմսերի պահանջարկը գերազանցեց 3 մլրդ դոլարը։ Ինչո՞վ է պայմանավորված նման բարձր պահանջարկը։

Մ.Հերգնյան. Պահանջարկը սպասվածից ավելին էր։ Մեծ ազդեցություն ունեցող գործոններն են պարտքի սպասարկման հեռանկարների գնահատականը, նոր խաղացողի մուտքը, ներդրողների շրջանում մարքեթինգի արդյունավետությունը։

«ԱՌԿԱ». Ըստ ձեզ, ինչո՞վ է պայմանավորված եվրապարտատոմսերի տեղաբաշխման ժամանակահատվածը։ Որոշ փորձագետներ դա կապում են Հայաստանի արտաքին պարտքի սպասարկման գագաթնակետի մոտեցման հետ։ Դուք համաձա՞յն եք այդ գնահատականների հետ։

Մ.Հերգնյան. Արտաքին պարտքի սպասարկման գործոնը, բնականաբար, դեր ունի։ Սակայն հավանաբար հաշվի են առնվել նաև այլ գործոններ` ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացումը, մուտքը փոխառության արտաքին շուկաներ, ինչպես նաև արտաքին շուկայում պատմականորեն ցածր տոկոսադրույքները և դրանց բարձրացման սպասելիքները։

Վերջինը հիմնականում կապված է ԱՄՆ ԴՊՀ քանակական մեղմացման քաղաքականության դադարեցման հետ, որի շրջանակներում ամեն ամիս ֆինանսական հատված է ներդրվել 85 մլրդ դոլար։ Գնաճային սպասելիքները նույնպես անդրադառնում են տոկոսադրույքների բարձրացման սպասելիքների վրա։ –0–