Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

BSC–ի հիմնադիր. հայկական բիզնեսի թիվ 1 խնդիրը ցածր արտադրողականությունն է

31.01.2023, 15:25
Հայաստանի բիզնեսի թիվ 1 խնդիրը ցածր արտադրողականությունն է, որը տասնյակ անգամներ զիջում է միջազգային առաջատար երկրներին։ Այս տեսակետից բիզնեսի թվայնացումը կբերի լուրջ առաջխաղացման, կարծում է Սամվել Գևորգյանը
BSC–ի հիմնադիր. հայկական բիզնեսի թիվ 1 խնդիրը ցածր արտադրողականությունն է
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանի բիզնեսի թիվ 1 խնդիրը ցածր արտադրողականությունն է, որը տասնյակ անգամներ զիջում է միջազգային առաջատար երկրներին։ Այս տեսակետից բիզնեսի թվայնացումը կբերի լուրջ առաջխաղացման։ Այս մասինն հայտարարել է BSC Բիզնեսի աջակցման կենտրոնի հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանը «ԱՌԿԱ» գործակալությանը YouTube–յան ալիքով հեռարձակվող «ARKA-Business» հաղորդաշարի ժամանակ։

«Ապագան այն ընկերություններին է, որոնք նորարար են, տեխնոլոգիական լուծումներով են։ Ոլորտը բացարձակ նշանակություն չունի` լինի հացի արտադրություն, սպասքի արտադրություն, լինի տուրիստական ծառայություն։ Պետք է այնտեղ տեխնոլոգիական լուծումներ լինեն», – ասաց Գևորգյանը։

Նրա խոսքով, սկսած ամենահասարակից` հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման CRM համակարգերից, հաշվապահությունից վերջացրած ամենաբարդ համակարգերից, օրինակ` հաճախորդի ցանկությունը հասկանալը, պետք է իրականացվի արհեստական բանակության միջոցով։ Դա արվում է, որպեսզի հաճախորդը վերադառնա և հնարավոր լինել առաջարկել այն, ինչն ինքը իրականում ուզում է։ Բիզնեսի թվայնացումը, մարդուժից, արտաքին միջավայրից կախվածության նվազեցումը, բիզնես գործընթացների ավտոմատացումը կբարձրացնի արտադրողականությունը, կարծում է Գևորգյանը։

Հարցազրույցի ամբողջական տարբերակը կհրապարակվի այսօր «ԱՌԿԱ» գործակալության YouTube–յան ալիքում ժամը 21։00–ին։–0–