Հայաստանում IFC–ի ընթացիկ պորտֆելը հասնում է 146,5 մլն դոլարի
07.02.2014,
16:26
IFC–ի Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Թոմաս Լյուբեկի բացառիկ հարցազրույցը` «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը
IFC–ի Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Թոմաս Լյուբեկի բացառիկ հարցազրույցը «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը
«ԱՌԿԱ». Պրն Լյուբեկ, ինչպե՞ս եք գնահատում IFC–ի գործունեությունը Հայաստանում։ Խնդրում եմ պատմեք, թե ինչ ծրագրեր ունի կորպորացիան հանրապետությունում 2014 թ.–ին։
Թ. Լյուբեկ – Հայաստանում Համաշխարհային բանկի խմբի ռազմավարության շրջանակում առանցքային խնդիրներից մեկը կայուն տնտեսական աճի համար բարենպաստ պայմաններ ձևավորելն է։
Հաշվի առնելով այն, որ աշխատատեղերի ստեղծումը կենսամակարդակի բարձրացման և աղքատության կրճատման հիմնական գործոնն է, մենք կարծում ենք, որ մասնավոր հատվածը վճռորոշ նշանակություն ունի ։ IFC–ն մասնավոր հատվածի զարգացման վրա ունեցած շեշտադրումով` վճռորոշ դերակատարություն ունի այդ հատվածում նոր աշխատատեղերի ստեղծմանն աջակցելու հարցում։
Ներդրումների և խորհրդատվական ծառայությունների համատեղման միջոցով մենք աջակցում ենք այն ոլորտներին, որոնք տնտեսական աճի և աշխատատեղերի ստեղծման շարժիչ ուժն են։ 1995 թ.–ից IFC մոտ 271 մլն դոլար է ներդրել 44 նախագծերի շրջանակներում մի շարք ոլորտներում, որոնց թվում են ֆինանսական շուկաները, ինչպես նաև հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և անշարժ գույքի և ծառայությունների ոլորտը։ Կորպորացիան խորհրդատվական ծառայություններ է մատուցում ֆինանսական հատվածի, կայուն էներգետիկայի, ձեռնարկատիրական գործունեության և սննդամթերքի անվտանգության հարցերով։
Վերջին չորս տարիների ընթացքում Հայաստանում հաջող իրականացնելով իր ներդրումային ծրագիրը` IFC–ն առաջիկա տարիներին մտադիր է շարունակել ակտիվ ներդրումներ կատարել։
Ֆինանսական հատվածին տրամադրվող մշտական աջակցությանը զուգընթաց IFC–ն կձգտի ավելացնել իր պորտֆելն իրական հատվածում մրցունակ ոլորտներում (լեռնահանքային արդյունաբերություն և ագրոբիզնես) արվող ներդրումների հաշվին։ Մենք նախատեսում ենք ընդլայնել խորհրդատվական ծառայությունները` ներդրումային միջավայրի լավացման նպատակով` շեշտը դնելով ագրոարդյունաբերական և ֆինանսական հատվածների, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտի վրա։
«ԱՌԿԱ». 2013 ֆինանսական տարում որքա՞ն էր IFC–ի ներդրումների ծավալը Հայաստանում, և որքա՞ն գումար է նախատեսվում ներդնել 2014 թ.–ին։
Թ. Լյուբեկ - IFC–ն աջակցում է մասնավոր հատվածի գործունեության զարգացմանը, ինչը նպաստում է աշխատատեղերի ստեղծմանն ու Հայաստանի տնտեսության աճին։ Հայաստանում IFC–ի ընթացիկ պորտֆելը կազմում է 146,5 մլն դոլար` ֆինանսական շուկաներում, անշարժ գույքի և հանքարդյունաբերության հատվածներում արված ներդրումները։
Նախորդ ֆինանսական տարվա ընթացքում, որն ավարտվել է 2013 թ.–ի հունիսի 30–ին, IFC–ն Հայաստանում ներդրել է մոտ 33 մլն դոլար։ Հայաստանում մեր ֆինանսական գործընկերներին աջակցության ծրագրերից բացի մենք իրականացրել ենք նաև առաջին ներդրումն ագրոարդյունաբերական հատվածում` տրամադրելով վարկ Եվրոթերմ ընկերությանն աջակցելու համար, որն արտադրում է Նոյան մրգային հյութերը և պահածոներ։ Նախագծի իրականացումն օգուտ կբերի գյուղական համայնքներին աշխատեղերի ստեղծման շնորհիվ, կհանգեցնի արտահանման ավելացմանն ու գյուղատնտեսության զարգացմանը։ IFC–ն Եվրոթերմ ընկերությանը տրամադրում է նաև խորհրդատվական ծառայություններ` աջակցելով միջազգային չափանիշների հիման վրա սննդամթերքի անվտանգության վերահսկման համակարգի ներդրման հարցերում։
IFC–ն նաև կառավարման ընթացակարգերի պարզեցման, սննդամթերքի անվտանգության պրակտիկայի ներդրման, կայուն էներգետիկայի հատվածի ֆինանսավորման նախագծերի պարզեցմանը, ինչպես նաև կորպորատիվ կառավարման գծով ցուցումներ է տրամադրում։
Ընթացիկ ֆինանսական տարին, որը սկսվել է 2013 թվականի հուլիսին և կշարունակվի մինչև 2014 թվականի հունիսը, առանձնանում է կարևոր իրադարձություններով։ 2013 թվականի հուլիսին IFC–ն իր առաջին համաձայնագիրն է ստորագրել Հայաստանում` ազգային արժույթով «Ֆինկա» վարկային կազմակերպությանը 4 մլն դոլարին համարժեք ՀՀ դրամ վարկ տրամադրելու մասին` միկրո և փոքր վարկային կազմակերպությունների օժանդակության շրջանակներում։ Իսկ 2013 թվականին IFC–ն, առաջինը ոչ ռեզիդենտներից, Հայաստանում իրականացրել է դրամային պարտատոմսերի թողարկում` Հայաստանի կապիտալի շուկայի ամրապնդման և մասնավոր հատվածի վարկավորման բարձրացման նպատակով։ Նույն ամսում Կորպորացիան հայկական Յունիբանկին, BSTDB–ի (Առևտրի և զարգացման սևծովյան բանկ) հետ համատեղ, հատկացրել է 5 միլիոն դոլար` փոքր և միջին բիզնեսի երկարատև վարկավորման համար։
«ԱՌԿԱ» - Իսկ ինչպե՞ս եք, ընդհանուր առմամբ, գնահատում Հայաստանի ներդրումային կլիման։
Թ.Լյուբեկ – «Հայաստանի ներդրումային միջավայրի բարեփոխումների ծրագրի» (Armenia Investment Climate Reform Project) շրջանակներում համագործակցում ենք կառավարության հետ` երկրի ներդրումային միջավայրի բարելավման նպատակով` գործարարությամբ զբաղվելու ժամանակի և ծախսերի նվազեցման, ինչպես նաև կանոնակարգման արդյունավետության բարձրացման միջոցով չորս առանցքային բնագավառներում` հարկերի վճարում, առևտրային լոգիստիկա, տեսչական բարեփոխումներ և սննդի անվտանգություն։
Նախագիծը հիմնվում է կառավարության հետ սերտ համագործակցության վրա, որը ձևավորվել է 2009-2011 թվականներին Կորպորացիայի կողմից իրականացված Doing Business Reform – Regulatory Simplification Project ծրագրի շրջանակներում։ Նախորդ նախագիծն օգնել է կառավարությանը դյուրինացնել բիզնեսի գործարկման ընթացակարգերը և հարկային գործառույթներն ու մաքսային վերահսկողության ընթացակարգերը։ Կորպորացիան օգնել է կառավարությանը բարձրացնել տեսչական ստուգումների արդյունավետությունն ու թափանցիկությունը, ինչպես նաև կրճատել շինարարական թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ ժամանակը։
Մենք մշտապես հնարավորություններ ենք փնտրում ամրապնդելու մեր ներդրումների և խորհրդատվական ծառայությունների գծով ծրագրերի հաջողությունը Հայաստանում, ինչպես նաև բարձրացնել պարտքի և ներդրումների երկարատև ֆինանսավորման հասանելիությունը տեղական ձեռնարկությունների բաժնետիրական կապիտալում։
«ԱՌԿԱ» - Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում IFC–ի կողմից իրականացված պարտատոմսերի առաջին թողարկումը, ինչպես նաև դրանց տեղաբաշխման պայմանները։
Թ.Լյուբեկ – IFC–ին ազգային արժույթով իր առաջին պարտատոմսերն է թողարկել Հայաստանի կապիտալի շուկաների ամրապնդման և մասնավոր հատվածի վարկավորման ընդլայնման համար։ Կապիտալի զարգացած տեղական շուկաները մասնավոր հատվածի բարգավաճման և աշխատատեղերի ստեղծման ու աճի ապահովման շարժիչ ուժի հիմքն են։ Այդ պատճառով կապիտալի տեղական շուկաների զարգացումն IFC–ի համար ռազմավարական գերակայություն է։ Կապիտալի տեղական շուկաները կարող են ապահովել ազգային արժույթով երկարաժամկեր միջոցների հասանելիություն։ Երբ ընկերությունները փոխառություն են վերցնում այն նույն արժույթով, որով եկամուտ են ստանում` դրանով իսկ արժութային ռիսկերից պաշտպանություն են ստանում և կարողանում են կենտրոնանալ սեփական բիզնեսի ընդլայնման և նոր աշխատատեղերի ստեղծման վրա։
Ենթակառուցվածքային ծառայություններին սահմանափակ հասանելիությունը նույնպես սահմանափակում է մասնավոր հատվածի աճը։ Կապիտալի տեղական շուկաները կարող են կենտրոնացնել միջոցները ենթակառուցվածքի, բնակարանային և գերակա այլ ճյուղերի ֆինանսավորման համար։ Տեղական ուժեղ կապիտալով երկրներն ավելի կայուն են տնտեսական ճգնաժամերի նկատմամբ։
Բացի այդ, կապիտալի տեղական արդյունավետ շուկաները պաշտպանում են տնտեսությունը կապիտալի շարժման հետ կապված ցնցումներից և նվազեցնում են արտաքին պարտքից ունեցած կախվածությունը։ IFC–ն կապիտալի տեղական շուկայի զարգացման առաջատարն է։
Մենք ուրախ ենք օժանդակել Հայաստանում կապիտալի շուկաների խորացմանը։ «Սևան» պարտատոմսը բարձր որակի ներդրումային այլընտրանքային տարբերակ է ինստիտուցիոնալ ներդրողների համար, որը թույլ է տալիս ազատ միջոցները ներդնել տեղական տնտեսության զարգացման նպատակով: Դա IFC–ի ընդհանուր ծրագրի մի մասն է, որի շրջանակներում մենք ծրագրում ենք իրականացնել մինչև 8 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի մի քանի թողարկումներ։
«ԱՌԿԱ» - Ըստ Ձեզ` ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի առաջին եվրաբոնդերի թողարկումը ֆինանսական շուկաների և տնտեսության վրա ընդհանրապես։
Թ.Լյուբեկ – Հայաստանի կողմից եվրապարտատոմսերի առաջին թողարկումը երկրի համար կարևոր է` միջազգային ներդրողների համար ուղենիշի ձևավորման տեսանկյունից, և ինչպես ակնկալվում է, կնպաստի օտարերկրյա ներդրողների համար Հայաստանի գրավչությանը։ -0-