Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Երևանում շենքի փլուզումից տուժած ընդամենը երկու անձանց վիճակն է գնահատվում որպես ծանր

25.10.2012, 16:41
Երևանում շենքի փլուզումից տուժած ընդամենը երկու անձանց վիճակն է գնահատվում ծանր, հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանում շենքի փլուզումից տուժած ընդամենը երկու անձանց վիճակն է գնահատվում ծանր, հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Հոկտեմբերի 25-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել կիսակառույց շենքի փլուզում: «Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն է տեղափոխվել 11 տուժած։

«Երևանի կենտրոնում կիսակառույց շենքի փլուզման հետևանքով տուժածների հետազոտությունները հիմնականում ավարտվել են: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը վնասվածքներ ստացած շինարարներին դուրս է բերել շոկային վիճակից։Հետազոտությունների արդյունքներով` պատահարից տուժածներից միայն երկուսի վիճակն է գնահատվում ծանր։ Մյուսներն ստացել են թեթև մարմնական վնասվածքներ»,– ասվում է հաղորդման մեջ։

Տուժածների վիճակին ծանոթանալու նպատակով ՀՀ առողջահության նախարար Դերենիկ Դումանյանն այս պահին գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։-0-