Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 11, շաբաթ
եղանակը
Երևանում
+13

Երևան-Գորիս ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ՊԲ զինծառայող է մահացել

11.12.2020, 15:05
Երևան-Գորիս ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ՊԲ զինծառայող է մահացել
Երևան-Գորիս ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ՊԲ զինծառայող է մահացել

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Երևան-Գորիս ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, մահացել է ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2001թ. ծնված Վրեժ Համլետի Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-