Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Ոստիկանության 9 աշխատակից է ձերբակալվել

07.05.2025, 11:24
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ միջոցառումն իրականացվել է իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում
Ոստիկանության 9 աշխատակից է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/ԱՌԿԱ/․ Այսօր վաղ առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն հատուկ միջոցառում է իրականացրել։ Կոմիտեի աշխատակիցները գործողություններ են իրականացրել ոստիկանության Վաղարշապատի բաժնում, ոստիկանության ծառայողներ են ձերբակալվել։ 

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ միջոցառումն իրականացվել է իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում։ 

Կոմիտեից նաև հաստատեցին, որ ոստիկանության 9 աշխատակից է ձերբակալվել հանցագործության դեպք թաքցնելու և այդ կապակցությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։ 

Նախաքննության շահերից ելնելով` այլ մանրամասներ դեռևս չեն հայտնում։ 

Ինչպես «ԱՌԿԱ»–ին հայտնեց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը, ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա հաղորդում է ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե։