Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Շրջակա միջավայրին պատճառված վնասներն ամբողջությամբ վերականգնվել են. ՀՀ դատախազություն

22.05.2013, 16:02
Շրջակա միջավայրին պատճառված վնասներն ամբողջությամբ վերականգնվել են, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։
Շրջակա միջավայրին պատճառված վնասներն ամբողջությամբ վերականգնվել են. ՀՀ դատախազություն
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. Շրջակա միջավայրին պատճառված վնասներն ամբողջությամբ վերականգնվել են, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն, Իրանի քաղաքացի Բասիռատ Բասմենջ Սեյեդմոռտազան, 2013թ. մայիսի 5-ին Մեղրի-Երևան միջպետական ավտոճանապարհի 76-րդ կիլոմետրում` Կապան քաղաքի մերձակայքում, թույլ էր տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում: Վթարի հետևանքով նրա վարած ավտոմեքենան կողաշրջվել էր, իսկ ավտոցիստեռնում եղած ժավելի խտահեղուկը` թափվել ճանապարհամերձ հողատարածք և Ողջի գետը:

«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ մասնագետների գնահատմամբ` ճանապարհամերձ հողատարածքի, Ողջի գետի աղտոտման և ձկների ոչնչացման հետևանքով շրջակա միջավայրին պատճառված վնասի չափը կազմել է 4.235.000 ՀՀ դրամ, որը դատախազական ներգործության միջոցներ ձեռնարկելու արդյունքում ամբողջությամբ վերականգնվել է»,– ասվում է հաղորդման մեջ։