Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Ռումբի վերաբերյալ ահազանգի պատճառով տարհանում են ԵՊՀ–ի ուսանողներին և դասախոսներին

19.03.2015, 14:42
Ռումբի վերաբերյալ ահազանգից հետո տարհանում են ԵՊՀ–ի ուսանողներին և դասախոսներին, հայտնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունը։
Ռումբի վերաբերյալ ահազանգի պատճառով տարհանում են ԵՊՀ–ի ուսանողներին և դասախոսներին
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Ռումբի վերաբերյալ ահազանգից հետո տարհանում են ԵՊՀ–ի ուսանողներին և դասախոսներին, հայտնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունը։

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնը մարտի 19-ին ահազանգ է ստացել, որ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի նկուղային հարկում ռումբ կա տեղադրված:

Դեպքի է վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև` Հատուկ նշանակության փրկարար աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ ջոկատը` սակրավորների հետ, Ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցներն ու արագ արձագանքման խումբը։-0-