Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

ՌԴ օմբուդսմենը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Տուլայի ՃՏՊ–ում տուժածների ընտանիքներին

04.11.2015, 14:38
Ռուսաստանի Օմբուդսմեն Էլլա Պանֆիլովան Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ այսօր ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին, հայտնում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մամուլի ծառայությունը։
ՌԴ օմբուդսմենը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Տուլայի ՃՏՊ–ում տուժածների ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի Օմբուդսմեն Էլլա Պանֆիլովան Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ այսօր ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին, հայտնում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մամուլի ծառայությունը։

«Սարսափելի ավտովթարը խլել է մարդկանց կյանքերը և անդառնալի հետևանքներ թողել նույնիսկ հրաշքով փրկվածների կյանքում: Այս ողբերգական օրը մենք սգում ենք Ձեզ հետ միասին և մեր վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում ողջ հայ ժողովրդին, մասնավորապես՝ տուժածների ընտանիքներին: Զոհվածների ընտանիքներին փոխանցեք մեր ցավակցկան խոսքերը: Այս դժվար պահին մենք ուժ և համբերություն ենք մաղթում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում ենք ցանկանում»,– ասվում է ցավակցական հեռագրում։


Պանֆիլովան պատրաստակամություն է հայտնել նաև ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն թե զոհվածների և թե վիրավորների ընտանիքներին:

Նոյեմբերի 3–ի լույս գիշերը Տուլայի «Դոն» ավտոճանապարհին Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: Ավտոբուսում եղել է մոտ 60 մարդ։Հայաստանի ՏԿԱԻՆ պաշտոնական ցուցակների համաձայն, երեքշաբթի երեկոյան տվյալներով, ՃՏՊ–ում զոհվել է 8 մարդ, 32 տուժածներ հոսպիտալացվել են, նրանցից 11–ը վերակենդանացման բաժանմունքում են, 8–ն ամբուլատոր բուժում են ստացել։

Տվյալ փաստով հարուցվել է քրեական գործ «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը, որը հանգեցրել է անզգուշությամբ երկու և ավելի անձանց մահվան»։ Իրավապահները դիտարկում են ավտոբուսի տեխնիկական անսարքության վարկածը, սակայն չեն բացառում, որ վարորդը կարող էր քնել ղեկին։

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ, ստեղծվել է Տուլայի ՃՏՊ–ում տուժածների աջակցության հանձնաժողով, որը գլխավորել է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։

Տուլայի տարածաշրջանի ՃԿԿ-ում բացվել է թեժ գիծ` 007 487 221 1609
ՀՀ ՏԿԱԻՆ ՃԿԱԿ թեժ գիծ` 911 կամ 010 36 02 97։ -0-