Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Ռազմական վրացական ճանապարհի երթևեկությունը սահմանափակվել է վատ եղանակի պատճառով. ԱԻՆ

06.12.2012, 16:48
Ռազմական վրացական ճանապարհի երթևեկությունը վատ եղանակի պատճառով սահմանափակվել է մեծ բեռնատարների համար, տեղեկացրել է Հյուսիսային Օսեթիայի ԱԻՆ ԳՎ-ն:
Ռազմական վրացական ճանապարհի երթևեկությունը սահմանափակվել է վատ եղանակի պատճառով. ԱԻՆ
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռազմական վրացական ճանապարհի երթևեկությունը վատ եղանակի պատճառով սահմանափակվել է մեծ բեռնատարների համար, տեղեկացրել է Հյուսիսային Օսեթիայի ԱԻՆ ԳՎ-ն:

«Վրաստանի Հանրապետության տարածքում եղանակային պայմանների վատացման կապակցությամբ և Վրաստանի Հանրապետության «Դարյալ» հսկիչ անցակետի սահմանամերձ ոստիկանության հեռախոսային հաղորդագրության համաձայն` 2012թ.-ի դեկտեմբերի 6-ի ժամը 14.00-ից Վլադիկավկազ քաղաք – բնակեցված Լարս հատվածի երկու ուղղություններով արգելվել է մեծ բեռնատար մեքենաների երթևեկությունը, մինչև հատուկ կարգադրությունը,»,-ասվում է հաղորդագրության մեջ, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»: -0-