Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
+3

Փլատակների մաքրման աշխատանքներ են սկսվել Երևանում շենքի փլուզման վայրում

25.10.2012, 17:31
Երևանում շենքի փլուզման վայրում փլատակների մաքրման աշխատանքներ են սկսվել, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանում շենքի փլուզման վայրում փլատակների մաքրման աշխատանքներ են սկսվել, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Դեպքի վայր է ժամանել ավտոամբարձիչ, աշխատանքին են միացել մոտակա շինհրապարակների շինարարները։

ԱԻՆ փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները, քանի որ կա հավանականություն, որ փլատակների տակ դեռ մարդի կան։

Շինհրապարակի մոտակայքում հերթապահում են «Շտապօգնության» երկու մեքենաներ։

Հոկտեմբերի 25-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել կիսակառույց շենքի փլուզում: «Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն է տեղափոխվել 11 տուժած։ Ըստ Հայաստանի առողջապահության նախարարության՝ փլուզումից տուժած ընդամենը երկու անձանց վիճակն է գնահատվում ծանր:

Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այս պահին «Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում է` տուժածների վիճակին ծանոթանալու համար։ -0-