Рейтинг@Mail.ru
USD
376.06
EUR
438.86
RUB
4.8219
GEL
139.47
2026 թ. ապրիլի 10, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

Նաիրիտում հրդեհի 3 օջախներում կրակն ամբողջությամբ մարված է, մնացել է մեկ օջախ

29.08.2017, 11:17
«Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր:
Նաիրիտում հրդեհի 3 օջախներում կրակն ամբողջությամբ մարված է, մնացել է մեկ օջախ

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր:

Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, երեքշաբթի առավոտյան ժամը 09.00-ի դրությամբ էթինոլի 4 երկաթբետոնե տարաներից 3-ում կրակը մարված է, հրդեհի փոքր օջախ է մնացել միայն մի տարայում:

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ է իրականացնում 7 մարտական հաշվարկ:

Ավելիր վաղ Հայաստանի առողջապահության և բնապահպանության նախարարությունները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ` «Նաիրիտում» հրդեհի հետևանքների կապակցությամբ։

Ըստ հայտարարության, օդի աղտոտվածության մակարդակը մարդու առողջության համար վտանգավոր չէ։ -0-