Հայտնի շոումեն Մարկ Սաղաթելյանը ավտովթարի հետևանքով ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել
22.06.2012,
10:51
Հայտնի շոումեն, ՈՒՀԱ ԵրՄի թիմի առաջնորդներից Մարկ Սաղաթելյանը Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ճանապարհային ոստիկանությունից:
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայտնի շոումեն, ՈՒՀԱ ԵրՄի թիմի առաջնորդներից Մարկ Սաղաթելյանը Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ճանապարհային ոստիկանությունից:
Ըստ ԱԻՆ հաղորդագրության՝ ուրբաթ գիշերը ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան և Արամի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, որին բռնկում է հետևել:
Պատահարի վայր է մեկնել փրկարարների մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում իրար են բախվել «Օպել» և «Ֆոլցվագեն» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ֆոլցվագենի» 41-ամյա վարորդ Գրիգոր Նազարյանը և ուղևոր Մարկ Սաղաթելյանը ծանր վիճակում տեղափոխվել են Առաջին համալսարանական հիվանդանոց:--0--