Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Ադրբեջանցի զինվորականները ղարաբաղյան ուղղաթիռ են խփել

12.11.2014, 17:16
Ադրբեջանցի զինվորականները չորեքշաբթի ուսումնամարզական թռիչք իրականացնող ղարաբաղյան ուղղաթիռ են խփել, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Ադրբեջանցի զինվորականները ղարաբաղյան ուղղաթիռ են խփել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանցի զինվորականները չորեքշաբթի ուսումնամարզական թռիչք իրականացնող ղարաբաղյան ուղղաթիռ են խփել, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ «Նոյեմբերի 12–ին տեղական ժամանակով 13։45–ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը»,– ասվում է հաղորդման մեջ։ Ուղղաթիռի վթարման վայրը մոտ է շփման գծին։ «Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ»,– ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։ Միջադեպի մանրամասները ճշտվում են: -0-