Рейтинг@Mail.ru
USD
376.62
EUR
434.96
RUB
4.7679
GEL
139.9
2026 թ. ապրիլի 7, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանի հանրապետական կուսակցության այրվող կենտրոնական գրասենյակի շենքում կրակի լեզուներ են երևում

22.05.2012, 18:48
Հայաստանի հանրապետական կուսակցության այրվող կենտրոնական գրասենյակի շենքում կրակի լեզուներ են երևում, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հանրապետական կուսակցության այրվող կենտրոնական գրասենյակի շենքում կրակի լեզուներ են երևում, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:

Մինչ այդ շենքի այրվող տանիքին միայն ծուխ էր երևում: Ծխի հոտ է զգացվում Երևանի ողջ փոքր կենտրոնում, այդ թվում՝ «Նովոստի-Արմենիա» գործակալության գրասենյակում, որը գտնվում է ՀՀԿ գրասենյակից ոչ հեռու:

Կուսակցության շենքի մոտ է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ:

Ավելի վաղ ԱԻՆ պաշտոնական կայքը հաղորդել էր, որ Տասը մարտական հաշվարկ, ՃԿԿ և Հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերն են մեկնել Հայաստանի հանրապետական կուսակցության գլխավոր գրասենյակի շենքի մոտ:

Դեպքի վայրում է գտնվում նաև շտապօգնության մի մեքենա, բուժաշխատողները հայտնել են, որ տվյալ պահին տուժածներ չկան:--0--