Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 15, կիրակի
եղանակը
Երևանում
+9

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահին

16.07.2014, 16:15
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից
ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահին
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից

Մետրոյում տեղի ունեցած վթարը մարդկային բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել: Հանրապետության նախագահը խնդրել է փոխանցել իր անկեղծ ցավակցությունները  զոհվածների հարազատներին ու մտերիմներին և շուտափույթ ապաքինման մաղթանքները բոլոր տուժածներին:

Երեքշաբթի Մոսկվայի մետրոյում տեխնիկական աղետ է տեղի ունեցել. գնացքի կտրուկ արգելակման հետևանքով երեք վագոններ դուրս են եկել ռելսերից։ Վերջին տվյալներով` վթարի հետևանքով մահացել է 22, տուժել ավելի քան 200 մարդ, որոնցից 150-ին տեղափոխել են հիվանդանոց։-0-