Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

ՀՀ ԱԱԾ-ն Հայրիկյանի մահափորձի մեջ կասկածվող անձանց մասնակցությամբ տեսանյութ է տեղադրել ցանցում (Տեսանյութ)

08.02.2013, 16:44
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի մեջ կասկածվող անձանց նախօրեին ձերբակալության տեսարանով տեսանյութ է տեղադրել համացանցում։
ՀՀ ԱԱԾ-ն Հայրիկյանի մահափորձի մեջ կասկածվող անձանց մասնակցությամբ տեսանյութ է տեղադրել ցանցում (Տեսանյութ)
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի մեջ կասկածվող անձանց նախօրեին ձերբակալության տեսարանով տեսանյութ է տեղադրել համացանցում։

Տարածված տեսանյութերում երևում են ձեռնաշղթաներով երկու կասկածյալները, որոնց որոշ ժամանակ անց դիմակներով դուրս են բերում ԱԱԾ աշխատակիցների սենյակից։

ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն` տղամարդիկ ձերբակալվել են Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում։

Նրանցից մեկը Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող` 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության  համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանն է, մյուսը` 1972թ. ծնված  Սամվել Ալբերտի Հարությունյանը:

Երկու կալանավորվածներն արդեն խոստովանական ցուցումներ են տվել գործի հանգամանքների վերաբերյալ։ Հանցագործության մոտիվները ստուգվում են։ ԱԱԾ–ն խոստանում է պարբերաբար տեղեկացնել քննության ընթացքի մասին։

Հունվարի 31–ին Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը հրազենային վերք էր ստացել ուսի շրջանում, ինչից հետո հաջող վիրահատություն էր տարել։ Խորհրդային տարիներին Հայրիկյանը հայտնի դիսիդենտ է եղել, իսկ 1988 թվականին նրան զրկել են խորհրդային քաղաքացիությունից։

Մահափորձի փաստով հարուցվել է քրեական գործ Հայաստանի Քրեական օրենսգրքի 34-305 հոդվածով` մահափորձ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի նկատմամբ` նրա գործունեությունը դադարեցնելու նպատակով։ Պատժվում է տասից տասնհինգ տարի ազատազրկմամբ։
Ստեղծվել է համատեղ օպերատիվ–քննչական խումբ, որում ընդգրկվել են ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ։ Գործը քննում է ԱԱԾ–ն։ -0-