Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
433.76
RUB
4.6501
GEL
139.96
2026 թ. մարտի 31, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Հայաստանում զգացվել է Ադրբեջանում գրանցված երկրաշարժը

08.04.2025, 11:05
Ադրբեջանում գրանցված 5 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Հայաստանում
Հայաստանում զգացվել է Ադրբեջանում գրանցված երկրաշարժը
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Սույն թվականի ապրիլի 8-ին` տեղական ժամանակով ժամը 00:35-ին (Գրինվիչի ժամանակով ապրիլի 7-ին՝ ժամը 20։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.13⁰ և արևելյան երկայնության 46․56⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջանի Հանրապետություն, օջախի 10 կմ խորությամբ 3․3 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, ինչպես նաև Սոթք և Կութ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։