Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Հայաստանում գրանցվել է 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ

24.03.2025, 16:31
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Շենավան, Արևաշող և Քարաձոր գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ
Հայաստանում գրանցվել է 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի․/ԱՌԿԱ/․ Մարտի 24-ին` տեղական ժամանակով ժամը 15:37-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։37-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44.28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․6 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։ 

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: 

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Շենավան, Արևաշող և Քարաձոր գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։