Рейтинг@Mail.ru
USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 4, շաբաթ
եղանակը
Երևանում
+11

Գողացվել են «Արարատ 73»–ի լեգենդար ֆուտբոլիստների արձանները (ՎԻԴԵՈ)

20.05.2020, 20:13
Գողացվել են «Արարատ 73»–ի լեգենդար ֆուտբոլիստների արձանները (ՎԻԴԵՈ)
Գողացվել են «Արարատ 73»–ի լեգենդար ֆուտբոլիստների արձանները (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./ԱՌԿԱ/. Գողացվել են «Արարատ 73»–ի լեգենդար ֆուտբոլիստների արձանները։ Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է Երևանի «Փյունիկ» ակումբի գրասենյակի ղեկավար Գրիգոր Թադևոսյանը։

Նա կոչ է արել արձանները գողացած մարդկանց հետ բերել դրանք, իսկ նրանք շինմոնտաժ աշխատանքների արդյունքում հետ կվերադարձնեն արձանն օրիգինալ տեսքի։

«Նման բան պետք է չլինի մեր երկրում։ Մենք բոլորս պետք է սիրենք մեր ունեցած ֆուտբոլը, հիշենք անցածը, կերտենք նորը և անցնեք առաջ, այլ ոչ թե գողանանք, մի քանի դրամի համար ձուլակտոր դարձնենք։ Մենք նույնիսկ պատրաստ ենք դրամական պարգև տալ այն մարդուն, ով կօգնի գտնել այս արձանները», – նշել է Թադևոսյանը։–0–