Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Երևանը հավանաբար ՄԻԵԴ կդիմի ադրբեջանական գերությունում հայ քաղաքացու մահվան կապակցությամբ

14.08.2014, 16:31
Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը, ամենայն հավանականությամբ, Մարդու իրավունքների եվրոպական դատարան կդիմի ադրբեջանական գերությունում մահացած հայ քաղաքացի Կարեն Պետրոսյանի գործով, հինգշաբթի լրագրողներին հայտնեց հանձնաժողովի անդամ Զարինե Հակոբյանը։
Երևանը հավանաբար ՄԻԵԴ կդիմի ադրբեջանական գերությունում հայ քաղաքացու մահվան կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը, ամենայն հավանականությամբ, Մարդու իրավունքների եվրոպական դատարան կդիմի ադրբեջանական գերությունում մահացած հայ քաղաքացի Կարեն Պետրոսյանի գործով, հինգշաբթի լրագրողներին հայտնեց հանձնաժողովի անդամ Զարինե Հակոբյանը։

Ադրբեջանին սահմանակից Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանն օգոստոսի 8–ին առայժմ չպարզված հանգամանքներում հատել է հայ–ադրբեջանական սահմանը և հայտնվել է ադրբեջանական գերությունում։ Ադրբեջանում նրան սկզբում լուսանկարել էին քաղաքացիական հագուստով, իսկ ավելի ուշ հրապարակվել էին լուսանկարներ, որտեղ Պետրոսյանի հագին զինվորական հագուստ էր, իսկ ադրբեջանցի զինծառայողներն էլ ուղեկցում էին նրան։ Բաքուն փորձում էր գերուն որպես «հայ դիվերսանտ» ներկայացնել։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հայտարարեց, որ Պետրոսյանը «հանկարծամահ» է եղել` սիրտ–անոթային սուր անբավարարությունից, Երևանում վստահ են, որ նրան տանջամահ են արել, և պահանջում են դատաբժշկական անկախ փորձաքննություն անցկացնել` միջազգային փորձագետների ներգրավմամբ։

«Մենք դիմում ենք պատրաստել միջազգային համապատասխան կառույցներին։ Հնարավոր է, որ նույնիսկ դիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,– ասաց Հակոբյանը։

Ըստ նրա, այժմ բանակցություններ են ընթանում Պետրոսյանի դին հայկական կողմին փոխանցելու հարցով, սակայն ադրբեջանական կողմը ձգձգում է գործընթացը, որպեսզի անհնար լինի պարզել մահվան պատճառը։

Հանձնաժողովի ներկայացուցիչը միաժամանակ ընդգծեց, որ Կարեն Պետրոսյանը նախքան այդ միջադեպն առողջական որևէ խնդիր չի ունեցել, հետևաբար մահը խոշտանգումների և բարբարոսական վերաբերմունքի հետևանք է։ -0-