Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Երևանի քաղաքապետարանի երկու պաշտոնյա է ձերբակալվել կաշառք ստանալու մեղադրանքով

20.05.2025, 12:07
Կաշառք ստանալու մեղադրանքով Երևանի քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ է ձերբակալվել
Երևանի քաղաքապետարանի երկու պաշտոնյա է ձերբակալվել կաշառք ստանալու մեղադրանքով

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հակակոռուպցիոն կոմիտեից, ի պատասխան «ԱՌԿԱ»–ի հարցմանը, հայտնել են, որ Երևանի քաղաքապետարանում ապացուցողական և այլ վարութային գործողություններն իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։

«Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ։ Այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում` նախաքննության շահերից ելնելով»,- նշել են Հակակոռուպցիոն կոմիտեից։