Երեկ արցախաադրբեջանական ճակատային գծի հյուսիս-արևմտյան հատվածում թեժ մարտերի ժամանակ վիրավորում է ստացել մեկ զինծառայող. ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Նոյեմբերի 1-ին արցախաադրբեջանական ճակատային գծի հյուսիս-արևմտյան հատվածում ծավալված թեժ մարտերի ժամանակ, որի ընթացքում հակառակորդը ջախջախվել է, վիրավորում է ստացել մեկ զինծառայող:
Այն մասին իր Facebook-յան էջում հաղորդում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը և շուտափույթ ապաքինում մաղթել զինծառայողին:
Հիշեցնենք, որ ՊԲ հաղորդմամբ, նոյեմբերի 1-ին՝ ժամը 20:30-ից 23:40-նն ընկած ժամանակահատվածում թեժ մարտեր են ընթացել ադրբեջանաարցախյան ճակատային գծի հյուսիս- արևմտյան հատվածում: Մասնավորապես ՊԲ երկու հանգուցային դիրքի ուղղությամբ ադրբեջանական կողմը վաշտի կազմով ձեռնարկել է հարձակում, որը միջդիրքային համառ մարտերի արդյունքում բանակային ստորաբաժանումների կողմից կասեցվել է: Թշնամին մեծ կորուստներով դիմել է փախուստի: Փախչող հակառակորդը արգելափակվել է ձորերից մեկում, և հայկական ուժերը ականանետային դիպուկ կրակով շարունակել են վերջինիս լիակատար ոչնչացման գործողությունը: -0-
Նոյեմբերի 1-ին արցախաադրբեջանական ճակատային գծի հյուսիս-արևմտյան հատվածում ծավալված թեժ մարտերի ժամանակ, որի ընթացքում հակառակորդը ջախջախվել է, վիրավորում է ստացել մեկ զինծառայող: Շուտափույթ ապաքինում:
Опубликовано Shushan Stepanyan Понедельник, 2 ноября 2020 г.