Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

«Էրեբունի պլազայում» կրակոցներ արձակած զինված տղամարդը վնասազերծվել է. ՀՀ ոստիկանություն

23.01.2020, 16:45
«Էրեբունի պլազայում» կրակոցներ արձակած զինված տղամարդը վնասազերծվել է. ՀՀ ոստիկանություն
«Էրեբունի պլազայում» կրակոցներ արձակած զինված տղամարդը վնասազերծվել է. ՀՀ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./ԱՌԿԱ/. «Էրեբունի պլազայում» զինված տղամարդը հանձնել է զենքն ու ոստիկանապետի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն։ 

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։

Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։

«Ոստիկանության ղեկավար կազմը՝ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ է վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել է հրազենը։ Տղամարդը ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն։ Վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են», – նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։–0–