Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
-5

Գեղարքունիքի մարզի Շորժա-Վարդենիս հատվածում գծից դուրս է եկել հումք տեղափոխող բեռնատար գնացքի 10 վագոն

08.10.2014, 18:16
Հոկտեմբերի 7-ի երեկոյան Գեղարքունիքի մարզի Շորժա-Վարդենիս հատվածում գծից դուրս է եկել հումք տեղափոխող բեռնատար գնացքի 10 վագոն:
Գեղարքունիքի մարզի Շորժա-Վարդենիս հատվածում գծից դուրս է եկել հումք տեղափոխող բեռնատար գնացքի 10 վագոն
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 7-ի երեկոյան Գեղարքունիքի մարզի Շորժա-Վարդենիս հատվածում գծից դուրս է եկել հումք տեղափոխող բեռնատար գնացքի 10 վագոն:

Ինչպես հայտնում են Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունից, միջադեպի հետևանքով տուժածներ չկան:

Գիշերը դեպքի վայրում աշխատել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի ղեկավար կազմի ներկայացուցիչները՝ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի ղեկավարությամբ, ինչպես նաև կատարվել են միջադեպի հետևանքների վերացման աշխատանքներ:

Այժմ աշխատանքները շարունակվում են:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:-0-