Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Այսօր Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է տուժել. ՆԳՆ (ՎԻԴԵՈ)

02.09.2025, 15:58
Այսօր Ամիրյան փողոցում տեղի ունեցած ավտոմեքենայի պայթյունի հետևանքով երկու անձ տեղափոխվել է հիվանդանոց. ՎԻԴԵՈ
Այսօր Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է տուժել.  ՆԳՆ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/. Ամիրյան փողոցում մեքենայի պայթյունի հետևանքով վնասվել է չորս մեքենա և ուղևորատար ավտոբուս, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալության թղթակիցը դեպքի վայրից։ Նշենք, որ Ամիրյան փողոցով անցնող մեքենայում պայթյուն է տեղի ունեցել, մեկ տղամարդ հոսպիտալացվել է։

Պայթյունի հետևանքների կապակցությամբ «ԱՌԿԱ» գործակալությունը հարցում է ուղարկել ՆԳՆ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանին։

«ժամը 14․43-ին ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցում տրանսպորտային միջոց է պայթել։ Մեկնած կարգախմբերն ու օպերատիվ խմբերը պարզել են,որ պայթյունը տեղի է ունեցել Տոյոտա մակնիշի ավտոմեքենայում։ 2 անձ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, վնասվել են տրանսպորտային միջոցնել։ Հանգամանքները պարզվում են»,- նշել է Սարգսյանը։