Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Ավելի քան 10 մարդ է տուժել Երևանի կենտրոնում շենքի փլուզման հետևանքով. ԱԻՆ

25.10.2012, 15:02
Երևանի կենտրոնում` Խանջյան փողոցում կիսակառույց շենքի փլուզման հետևանքով տուժել է 11 մարդ, լրագրողներին հայտնեց Հայաստանի փրկարար ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը։
Ավելի քան 10 մարդ է տուժել Երևանի կենտրոնում շենքի փլուզման հետևանքով. ԱԻՆ
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի կենտրոնում` Խանջյան փողոցում կիսակառույց շենքի փլուզման հետևանքով տուժել է 11 մարդ, լրագրողներին հայտնեց Հայաստանի փրկարար ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը։

Հոկտեմբերի 25-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել կիսակառույց շենքի փլուզում: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը և վեց մարտական հաշվարկ:

«Տուժածներից ութը տեղափոխվել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, նրանցից չորսը ծանր վիճակում են»,– ասաց Գրիգորյանը։
Նա պարզաբանեց, որ փլուզվել է կառուցվող շենքի երրորդ հարկը, պատճառները պարզվում են։ -0-