Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Արցախում 23-ամյա երիտասարդը փորձել է ինքնասպան լինել՝ իրեն դիզվառելիք ներարկելով

28.08.2020, 14:50
Արցախում 23-ամյա երիտասարդը ամուսնության առաջարկին մերժում ստանալու պատճառով իրեն դիզվառելիք է ներարկել
Արցախում 23-ամյա երիտասարդը փորձել է ինքնասպան լինել՝ իրեն դիզվառելիք ներարկելով
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․ /ԱՌԿԱ/․ Օգոստոսի 26-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ հողորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 05:00-ին ձախ նախաբազկի ֆլեգմոնա դիզվառելիքի սրսկումով իրենց մոտ է ընդունվել Ասկերանի շրջանի բնակիչ, 1997թ.ծնված Ա. Մ.-ն : Այս մասին հայտնում է Արցախի հանրապետության ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ստուգմամբ պարզվել է, որ Ա. Մ.-ն ամուսնանալու նպատակով առաջարկություն է արել Ասկերանի շրջանի բնակչուհի, 2001թ.ծնված Ա. Գ.-ին, սակայն վերջինիս կողմից մերժում ստանալու պատճառով, հոգեկան հուզմունքից, ինքնասպանություն գործելու նպատակով, նույն օրը ժամը 02:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Իսակով փողոցում ներարկիչի միջոցով ներարկել է մոտ 5 միլիգրամ դիզվառելիք, այնուհետև մեկնել է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղ, որտեղից առողջությունը վատթարանալու պատճառով շտապ բուժօգնության մեքենայով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:-0-