Air Armenia-ի տնօրենի հետ կապված միջադեպը վտանգի տակ է դնում ներդրումները. ընկերության բաժնետեր
19.08.2015,
18:27
Air Armenia ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսի սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանի կարող է սպառնալիքի տակ դնել ավիաընկերության ներդրումները և բարեփոխումները, ասված է «East Prospect Fund» հիմնադրամի կառավարիչ (ավիաընկերության նոր բաժնետեր) Վլադիմիր Բոբիլևի հայտարարությունում։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Air Armenia ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսի սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանի կարող է սպառնալիքի տակ դնել ավիաընկերության ներդրումները և բարեփոխումները, ասված է «East Prospect Fund» հիմնադրամի կառավարիչ (ավիաընկերության նոր բաժնետեր) Վլադիմիր Բոբիլևի հայտարարությունում։
«Մենք` Air Armenia ավիաընկերության համահիմնադիրներս, ցանկանում ենք մեր անհանգստությունը հայտնել 2015թ.–ի օգոստոսի 15–ի դեպքերի առիթով, որոնք կապված են մեր գործընկերոջ` Air Armenia ավիաընկերության բաժնետոմսերի 51 տոկոսի սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանի հետ»,– հայտարարել է Բոբիլևը։
Հայտարարությունում նշվում է, որ ընկերության յուրաքանչյուր աշխատողի անձնական անվտանգությունը և գործողությունների ազատությունը Air Armenia ավիաընկերության ազատ գործունեության կազմակերպման գլխավոր նախադրյալներից է և անվտանգության երաշխիքը։
Միևնույն ժամանակ «East Prospect Fund»–ը կոչ է անում իշխանություններին և կողմերին հավասարկշռություն պահպանել և օրինական ուղիներ գտնել ստեղծված իրավիճակում խնդրի լուծման համար։
«Մենք պատասխանատվություն ենք կրում ընկերության ներդրումային քաղաքականության իրագործման, միևնույն ժամանակ պարտքերի և պարտավորությունների համար`կապված ինչպես 250 աշխատողների, այնպես էլ այն ընկերությունների հետ, որոնք երկար ժամանակ եղել են Air Armenia–ի լավ գործընկերները։ Այդ իրադարձությունները կարող են հարվածի տակ դնել ընկերության ներդրումները և բարեփոխումները»,– ասվում է հայտարարությունում։
«Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության իշխանությունների զգոնություն հանդես բերելու և համապատասխան նպատակաուղղված միջոցներ ձեռնարկելու համար` կապված Արսեն Ավետիսյանի և նրա ընտանիքի անդամների անվտանգության ապահովման հետ»,– ասվում է հաղորդագրությունում։
Օգոստոսի 17-ին Air Armenia ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը հայտարարել է, որ իրեն ծեծել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրահանգով։
Ավետիսյանը տեղափոխվել է Երևանի «Հերացի» համալսարանական կլինիկա` գլխուղեղի ցնցումով, քթոսկրի կոտրվածքով և բազմաթիվ մարմնական վնասվածքներով։ Հաշվեհարդարի պատճառների մասին Ավետիսյանը խոստացել է պատմել առաջիկայում։
Սակայն դեռ շաբաթ օրը Air Armenia–ի տնօրենի կինը` Իզաբելլա Մելքումյանը, մեղադրել էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին ամուսնուն առևանգելու և նրան մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։
Նրա խոսքով` Air Armenia–ն պարտքեր ունի «Տարոն–ավիա» ավիաընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանին, որն էլ դիմել է ՀՖՖ–ի նախագահին` պարտքը վերադարձնելու հարցում օգնելու խնդրանքով։
Մելքումյանը Yerevannews.am–ին հայտնել էր, որ ՀՖՖ նախագահը իր ամուսնուն հրավիրել է Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանից ոչ հեռու գտնվող սրճարաններից մեկը։ Ավելի ուշ, ըստ նրա, Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի թիկնապահները ծեծել են Ավետիսյանին և տարել նրան ֆուտբոլային ակադեմիայից ոչ հեռու գտնվող շենք։
Այնուհետև տեղեկություն ստացվեց, որ Air Armenia–ի ղեկավարը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի» համալսարանական կլինիկա։
Ֆուտբոլի ֆեդերացիան դեռ ոչ մի մեկնաբանություն չի ներկայացրել այս ամենի կապակցությամբ։
Սա առաջին անգամ չէ, որ ծեծելու հետ կապված գործում շրջանառվում են ՀՖՖ–ի հետ կապ ունեցող մարդկանց անունները։
2012 թվականի հունիսի 17–ին «Հարսնաքար» ռեստորանում միջադեպ էր տեղի ունեցել, որի ժամանակ հաստատության անվտանգության աշխատողները դաժան ծեծի էին ենթարկել երեք զինվորական բժիշկների։ Նրանցից մեկը` բժշկական ծառայության 33–ամյա մայոր, երկու երեխաների հայր Վահե Ավետյանը, մահացել էր 12 օր անց` գիտակցության չգալով։
Միաժամանակ ուրբաթ տեղեկատվություն էր ստացվել, որ Air Armenia ավիաընկերության հաշվեկշռին ընկերության բաժնետեր, «East Prospect Fund» ներդրումային հիմնադրամից ստացվել են 68.6 մլն դոլարի պարտատոմսեր։ Իրականացված ներդրումներն «Էյր Արմենիա» ՓԲԸ–ի սեփականությունն են, որոնք կարող է տնօրինել` ելնելով անհրաժեշտությունից և դրված նպատակներից։
2014 թվականի հոկտեմբերին Air Armenia ավիաընկերության ղեկավարությունը որոշեց վերակազմավորել ֆինանսները և թռիչքների ժամանակացույցը` դադարեցնելով ավիաչվերթերը։ Ավելի վաղ ընկերությունում հայտնել էին, որ ԶԼՄ–ներում ընկերության խնդիրների մասին տարածած տեղեկությունը հանգեցրել է վաճառքների կրճատմանը 80 տոկոսով, ինչի հետևանքով հասույթը հասել է կրիտիկական նվազագույնի։
Իսկ 2014 թվականի դեկտեմբերին Air Armenia–ի բաժնետոմսերի 49 տոկոսին տիրապետող «East Prospect Fund» ներդրումային հիմնադրամը պարտավորվել է 30 մլն դոլար ներդնել ընկերությունում և նոր ինքնաթիռներ բերել` ավիապարկի ընդհանուր թիվը հասցնելով 5 ինքնաթիռի։
Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության` 2013 թվականի ապրիլի 1–ին հայտարարած սնանկության մասին ընթացակարգից հետո Air Armenia–ն, որը նախկինում միայն բեռնափոխադրումներ էր իրականացնում դեպի ԱՊՀ, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Ասիայի և Աֆրիկայի երկրներ, անցավ ուղևորափոխադրումների իրականացմանը։
«East Prospect Fund»–ն արտոնագրված ֆինանսական կառույց է, որը գրանցված է Բրիտանիայի Վիրգինյան կղզիներում և իրենից ներկայացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց ներդրումային գործընկերություն։ Հիմնադրամի ակտիվների ծավալը դրա ներկայացուցիչները գնահատում են 2.5 մլրդ դոլար։-0-