Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Աղիքային ցուպիկ և ստաֆիլակոկ է հայտնաբերվել Հայաստանի մանկապարտեզներից մեկում, որտեղ երեխաներ են թունավորվել. առողջապահության նախարարություն

13.11.2012, 16:40
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և ոսկեգույն ստաֆիլակոկ է հայտնաբերվել Արարատի մարզի մանկապարտեզում, որտեղ վերջերս թունավորվել են երեխաները, հաղորդում է հանրապետության Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Աղիքային ցուպիկ և ստաֆիլակոկ է հայտնաբերվել Հայաստանի մանկապարտեզներից մեկում, որտեղ երեխաներ են թունավորվել. առողջապահության նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և ոսկեգույն ստաֆիլակոկ է հայտնաբերվել Արարատի մարզի մանկապարտեզում, որտեղ վերջերս թունավորվել են երեխաները, հաղորդում է հանրապետության Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Արարատ գյուղից տասներեք երեխաներ նոյեմբերի 6-ին դիմել են «Արարատ» բժշկական կենտրոն՝ սննդի թունավորում ախտորոշմամբ: Ենթադրվում էր, որ 3-5 տարեկան փոքրիկները թունավորվել են մանկապարտեզում:

Հաղորդագրության համաձայն` շրջակա միջավայրից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և ոսկեգույն ստաֆիլակոկ, որոշ սննդամթերքում` աղիքային ցուպիկի խմբի մանրէներ:

«Արձանագրված լաբորատոր շեղումները փաստում են, որ երեխաների մոտ սննդային թունավորումն առաջացել է մանկապարտեզում սանիտարահիգիենիկ կանոնների և հակահամաճարակային ռեժիմի խախտման հետևանքով առաջացած երկրորդային մանրէային աղտոտվածության արդյունքում»,- ասվում  է հաղորդագրության մեջ:

Ներկայումս բոլոր հիվանդներն առողջացել և դուրս են գրվել:

Մանկապարտեզի տնօրինությանը տրվել են առաջարկություններ հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ: -0-