Рейтинг@Mail.ru
USD
377.57
EUR
448.4
RUB
4.8914
GEL
140.67
2026 թ. փետրվարի 13, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Ադրբեջանի ԶՈւ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը

28.10.2020, 15:15
Ադրբեջանի ԶՈւ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը
Ադրբեջանի ԶՈւ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ադրբեջանը ռազմական ավիացիայի կիրառմամբ ռմբակոծում է Ստեփանակերտը, հաղորդում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: 

Նախնական տվյալներով թիրախավորվել է Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը (Հանրապետական ծննդատուն)։

Տուժածների և վնասների մասին տեղեկությունները ճշտվում են։

Ստեփանակերտում օդային տագնապ է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծվում է Շուշին, խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։-0-