Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-6

Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցները հայկական համարներով զանգահարել են ՀՀ քաղաքացիներին տեղեկություններ ստանալու համար

24.07.2020, 12:45
Ադրբեջանցիները հայկական հեռախոսահամարներով զանգահարել են ՀՀ քաղաքացիներին․ ԱԱԾ-ն մանրամասնում է
Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցները հայկական համարներով զանգահարել են ՀՀ քաղաքացիներին տեղեկություններ ստանալու համար

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի․ /ԱՌԿԱ/․ ԱԱԾ-ն բացահայտել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից տեղեկություններ ստանալու փորձեր։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։ 

Նշվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյուն­քում բացա­հայտ­վել է, որ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների աշխատակիցներն օգտագործում են ՀՀ տարբեր բջջային օպերատորների հեռախոսահամարներ և դրանցով զանգահարելով ՀՀ քաղաքացիներին, անկախ հետազոտություններ անցկացնելու պատրվակով իբր կատարում են սոց. հարցումներ` ՀՀ-ում, հատկապես զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ հետախուզական բնույթի տեղեկություններ ստանալու համար: Մասնավորապես, նմանօրինակ հեռախոսազանգեր են արձանագրվել ՀՀ 094-39-75-95 և 093-52-72-08 բջջային հեռախոսահամարներից: 

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին կապ չհաստատել, տվյալներ չփոխանցել կամ չպատասխանել կասկածելի հեռախոսազանգերին, իսկ անկախ հետազոտությունների հարցումներին պատասխանել միայն զանգահարողի ինքնությունը պարզելուց և դրանում համոզվելուց հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-