Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

Ադրբեջանական կողմն Իջևանի հատվածում գնդացրով կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

13.03.2020, 15:10
Ադրբեջանական կողմն Իջևանի հատվածում գնդացրով կրակ է բացել  հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանական կողմն Իջևանի հատվածում գնդացրով կրակ է բացել  հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./ԱՌԿԱ/. Ադրբեջանական կողմը գնդացրով կրակ է բացել Իջևանի մարտական դիրքերի ուղղությամբ: Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Հակառակորդը 12-12։30–ին Իջևանի ուղղությամբ գնդացրով կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ` խախտելով հրադարարի պահպանման ռեժիմը։ Կրակոցների հետևանքով տուժածներ չկան»,- նշել է մամուլի խոսնակը:

Նրա խոսքով, հայկական կողմը պատասխանել է՝ ստիպելով հակառակորդին լռել: -0-