Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

ԱԱԾ–ն հրապարակել է Երևանում հանցավոր խմբի ղեկավարի անունը

25.11.2015, 12:23
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ, հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը։
ԱԱԾ–ն հրապարակել է Երևանում հանցավոր խմբի ղեկավարի անունը

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ, հայտնում է «Նովոստի Արմենիա» գործակալությունը` հղում անելով ԱԱԾ մամուլի կենտրոնին։ 

 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանել է Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը:   

Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում նոյեմբերի 25–ին հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք, այդ թվում` զրահաբաճկոններ:

Խուզարկության պահին առանձնատանն Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով (հանցավոր խմբավորման ստեղծում և մասնակցություն) և 235–րդ հոդվածի 3-րդ մասով (նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից զենքի անօրինական ձեռքբերումը, պահումը, իրացումը, փոխադրումը կամ կրումը), կատարվում է նախաքննություն:

Մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ: -0-