Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Չորս են հոգի են ձերբակալվել` զանգվածային անկարգություններ նախապատրաստելու կասկածանքով

07.04.2015, 15:17
2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալվել է 4 անձ, ասված է կոմիտեի պաշտոնական կայքում։
Չորս են հոգի  են ձերբակալվել` զանգվածային անկարգություններ նախապատրաստելու կասկածանքով
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /ԱՌԿԱ/. 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալվել է 4 անձ, ասված է կոմիտեի պաշտոնական կայքում։

«Հաշվի առնելով հասարակության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են  Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը»,–ասված է հաղորդագրությունում։։

Ավելի վաղ ապրիլի 24–ին հակակառավարական ակցիաների անցկացման կոչերով հանդես էր եկել «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպությունը, որը գլխավորում է ղարաբաղյան պատերազմի մասնակից Ժիրայր Սեֆիլյանը։ Որոշ տվյալներով, նա բերման է ենթարկվել։

«Առերևույթ հանցագործության նախապատրաստության բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ ՀՀ ԱԱԾ և ՀՀ ոստիկանության օպերատիվ աշխատակիցների հետ համատեղ շարունակվում են իրականացվել անհետաձգելի քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որի արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ»,–ասված է հաղորդագրությունում–0–։