Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Վթարի է ենթարկվել Ստամբուլ–Երևան ուղևորվող ավտոբուսը

23.12.2015, 18:03
Ստամբուլից Երևան ՀՀ քաղաքացիներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 23-ին առավոտյան ժամը 03:20-ին։
Վթարի է ենթարկվել Ստամբուլ–Երևան ուղևորվող ավտոբուսը

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ստամբուլից Երևան ՀՀ քաղաքացիներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 23-ին առավոտյան ժամը 03:20-ին։

Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա»գործակալությունը, հղում անելով ՀՀ ԱԳՆ–ի մամուլի ծառայությանը, Ստամբուլից Երևան ՀՀ քաղաքացիներ տեղափոխող «Ռիչ Տուր» ընկերության ավտոբուսը վթարի է ենթարկվել զուգահեռ ընթացող ավտոմեքենայի անզգույշ մանևրի պատճառով:

Դեպքը տեղի է ունեցել Ստամբուլից արևելք՝ Բոլու քաղաքի մոտակայքում:

Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից ստացված տեղեկատվության համաձայն` վթարի հետևանքով զոհեր չկան, երեք հոգի ստացել են թեթև մարմնական վնասվածքներ:

«Ուղևորներն անվտանգ տեղափոխվել են Ստամբուլ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ըստ «Ռիչ Տուր» ընկերության ներկայացուցիչ Նարեկ Մամուլյանի՝ մինչև այսօր երեկո ավտոբուսը կվերականգնվի, և բոլոր ուղևորները կտեղափոխվեն Հայաստան:–0–